‘Հունական «Aegean Airlines» ավիաընկերությունը դեպի Երևան թռիչքներ կիրականացնի’

1104

Հունաստանի ամենախոշոր` «Aegean Airlines» ավիաընկերությունը հայտարարել է հաջորդ տարվա ամռանից դեպի 16 քաղաքներ ու երկրներ, այդ թվում՝ նաև դեպի Երևան, նոր չվերթների բացման մասին: Այս մասին է գրում «Neos Kosmos» թերթը: Այսպիսով, ավիաընկերությունը չվերթները կիրականացնի ընդհանուր առմամբ 134 ուղղություններով, որից 34-ը՝ երկրի ներսում, իսկ 100 –ը` արտասահմանում` դեպի 42 երկրներ:

Հաջորդ տարի ընկերության ցանցը կներառի Հելսինկին, Թուլուզը, Դովիլը, Մեցը, Նեապոլը, Պիզան, Մալթան, Քուվեյթը, Ամստերդամը, Պաթոսը, Էր-Ռիյադը, Տալլինը, Օսլոն, Թեհրանը, Դուբրովնիկը, Երևանը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Իրաքի հյուսիսային ինքնավարությունում կբացվի Հայաստանի հյուպատոսարանը’
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կրկին դժվարանցանելի է’