‘Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են’

1514

Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են և մասնագետները առավոտվանից աշխատում են դրանց վերացման վրա: Ինչպես հայտնում են iLur.am-ի իրազեկ աղբյուրները՝ անսարքությունները հայտնաբերվել են դեռ երեկ երեկոյան, սակայն ինքնաթիռի կայանատեղիում բավարար լուսավորության բացակայության պատճառով վերանորոգումը սկսվել է այսօր վաղ առավոտյան:

Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի ինքնաթիռի անսարքության պատճառով՝  նրա թռիչքը «Զվարթնոց» օդանավակայանից հետաձգվել է:

Նախորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ՝ Ռուսաստանի Օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով’
Հաջորդ հոդվածը‘«Շրաջանառության հարկի մասին» օրենքը՝ ԱԺ և Կառավարության քննարկման թեմա. ԱԺ նիստ ուղիղ’