‘Հռոմի պապն սկսել է իր այցը Թուրքիա’

904

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն սկսել է իր եռօրյա այցը Թուրքիա՝ իսլամի ներկայացուցիչների հետ երկխոսությանը նպաստելու, ինչպես նաև Կոստանդնուպոլիսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ հանդիպելու նպատակով:

Ակնկալվում է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հատուկ ուշադրութուն է հատկացնելու Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, մասնավորապես՝ Սիրիայի քրիստոնյա համայնքներից  փախստականների նկատմամբ բռնություններին:

Իր ասկետիզմով հայտնի Ֆրանցիսկոս պապը կդառնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական ու շքեղ պալատի առաջին հյուրը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը’10 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Առուշանյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ‘
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի հարազատները կարող են սկսել նրա արտահանձնման գործընթացը Հայաստան’