‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նորաբույծ այլախոհների ձեն-ծպտունը անցած հինգ տարիներին Կոնգրեսում չի լսվել’

1673

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Էդ որ ասում են, թե այ, այ, այ՝ մենք Կոնգրեսի ներսում այլ կարծիք ենք ունեցել, մեզ ճնշել են, վայ, վայ, վայ, դե կարող է կողքից մի երկու մարդ հավատա, բայց դե գոնե իրավիճակը ներսից տիրապետողը հո գիտի: Այ բալամ, ես ու իմ շատ-շատ ընկերներ 5 տարի Կոնգրեսում ենք, ու, ներելի լինի ասել, եթե Կոնգրեսի ներսում այլակարծություն, անհամաձայնություն հրապարակային կամ ոչ հրապարակային արտահայտողներ, վիճողներ են եղել, թող մեկն ասի, որ դա հենց մենք չենք եղել: Էդ նորաբույծ այլախոհների ձեն-ծպտունն իսկ չի լսվել, ազնիվ խոսք: Հակառակը՝ մեծամասամբ դրանք եղել են ամենաուղղափառ, հիստերիկ, անհանդորւժող տեսակը կամ էլ պարզապես լռողները: Ու դեռ մի բան էլ միշտ թարս են նայել նրան, ով իրոք իրեն ազատ ու անկաշկանդ է դրսեւորել: Խնդալու էլ է կարդալ, որ իրենք հիմա դիսիդենտ են դարձել: Բայց մի բան կա, որ ճիշտ են ասում: Իրոք զարմանում եմ, երբ այդքան շատ անդրադարձ կա իրենց ասածներին: Իրենց միակ հնարավորությունը գոյատեւելու դաշտում այն է, որ իրենք մի բան ասեն, հետո արձագանք ստանան, հետո էլ մազոխիստի կայֆով, իրենց վերքերն ու նեղվածությունն աշխարհին բացեն ու զոհի կերպարում հանդես գան՝ գին բարձրացնելով: Այ մարդ, բարի ճանապարհ, բոլորիցդ գոհ ու շնորհակալ ենք, մաղթում ենք նորանոր հաջողություններ: Եվս մեկ անգամ ներողություն այս թեմայով ձեր գլուխները տանելու համար»:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. «Աճ, թե խնայողություն» բանավեճը կրկին գլուխ է բարձրացրել’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյանը զբոսնում է Երեւանում (լուսանկարներ)’