‘Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. Aysor.am’

4484

Այսօր Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, եւ Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում: Փոխանցում է Aysor.am-ը:

Ավելի վաղ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը հայտարարել էր, որ համաձայն է ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Մոսկվայի Տրոիցկյան Դատարանը Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

2013-ի ամռանը Հարությունյանի վարած ԿԱՄազ ավտոմեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով  զոհվել էր 18 մարդ: 

Հրաչյա Հարությունյանը հուլիսի 21-ին տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտասից Վաղարշյան աջը միշտ բաց կլինի, եւ ոչ միայն’