‘Հրդեհի նոր օջախ «Սպայկայում»’

1248

Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից, ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 17-ին սպասվող իրադարձությունները’