‘ՀՔԱՎ. Երեկ երեկոյան Գևորգ Սաֆարյանը հերթական անգամ բռնության է ենթարկվել’

2991

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փոխանցում է, որ իրենք երեկ երեկոյան ահազանգ են ստացել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

«Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երեւանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են: Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը եւ 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ինչպես քրեակատարաողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաեւ նախկինում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Գ. Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը եւ հայտարարում, որ նրա կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները»,- ասված է ՀՔԱՎ հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Երբ ինտերնետի դարում պետության գլխավոր «գաղափարախոսը» Նժդեհն է’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլավորների եւ պատգամավորների հանդիպման տեսագրությունը’