‘ՀՔԿ. Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’

1092

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի  պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի մամլո ծառայությունը հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Նշվում է նաեւ, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Ազատամարտիկների դաշինքն» իշխանափոխության կոչ է անում’