‘ Ղարաբաղյան հակամարտությունը Գերմանիայի ուշադրության կենտրոնում է. Գերմանիայի ԱԳՆ’

927

Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում նաեւ`ղարաբաղյան հակամարտությանը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նրա խոսքով՝ իրենց խիստ մտահոգում է  ղարաբաղյան հակամարտության հարցը: «Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 27-ին կայանալիք փարիզյան հանդիպմանը`ակնկալելով, որ հանդիպումը կհալեցնի կողմերի սառեցված դիրքորոշումները ու կհանգեցնի հակամարտության լուծմանը»,- նշեց նախարարը:

Նախորդ հոդվածը‘Շները իրավախախտին խանգարել են թափանցել Սպիտակ տուն’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր’