‘Ղրղզստանի նախագահ. ՄՄ մտնելուց բացի՝ մենք այլ ելք չունենք’

1349

Մաքսային միություն մտնելուց հետո Ղրղզստանում հնարավոր  է արժեզրկման և գների աճ, սակայն հակառակ դեպքում երկիրը կբախվի շատ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների: Այս մասին Բիշքեկում, կայուն զարգացման հարցերով ազգային խորհրդի նիստում հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

«Եթե մենք հրաժարվենք այդ կառույց մտնելուց, ապա  ավելի մեծ ռիսկերի կենթարկվենք,- ասել է նա:- Թող այդ կազմակերպության անդամ-պետությունները չնեղանան, բայց մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»:

Նրա կարծիքով՝ Ղրղզստանը պետք է ՄՄ մտնի հիմա, որպեսզի միավորման մյուս անդամների հետ հավասար պայմաններ և իրավունքներ ունենա, ինչպես նաև՝ որոշակի արտոնություններ, վարկեր և գրանտներ ստանա: Ընդ որում՝ Ատամբաևը Ղրղզստանի անդամագրվելու պայմանները «լավն» է համարում, այդ թվում՝ երկրի զարգացման 1 մլրդ դոլարի հիմանդրամի ստեղծումը: «Մեզ համար հիմա կարևորը երկրում կայունության պահպանումն է»,- նշել է նախագահ Ատամբաևը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները պահանջում են գաղտնազերծել ԿՀՎ-ի վերաբերյալ զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում կրճատվում են ՔՕ-ի մահապատիժ սահմանող հոդվածները’