‘Ճանապարհները Հայաստանում. Իրավիճակը՝ 12:00-ի դրությամբ ‘

1285

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը: Գեղարքունիքի եւ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Շիրակի մարզի Գյումրի,  Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ եւ Իջեւան քաղաքներում:

Մառախուղ է Արագածոտնի մարզի Արագած գյուղում:

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Պլանային հոսանքազրկումներ Հայաստանում. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Միանգամից 1 դոլարը 820 դրամ սարքեիք, ու ժողովուրդը կապրեր 2 անգամ ավելի լավ’