‘Ճապոնական «Ասահի» թերթի նախագահը հրաժարական է տվել’

1023

Ճապոնական համազգային «Ասահի» թերթի նախագահ Տադակաձու Կիմուրան պարբերականի հրապարակումների հետ կապված մի քանի աղմկահարույց պատմություններից հետո պաշտոնապես հրաժարական է տվել:

 Օգոստոսի սկզբին թերթն ստիպված էր հերքել մի քանի սեփական հոդվածներ, որոնք հրապարակվել են 1980-1990 ական թթ., և որոնցում ասվում էր, թե 20-րդ  դարի առաջին կեսերին՝ ճապոնական օկուպացիայի ժամանակ, Կորեական թերակղզում կանանց բռնի կերպով տանում էին անառականոցներ: Իր հրապարակումներում թերթը վկայակոչել էր Ճապոնիայի մի քաղաքացու, որն իբր անձամբ մասնակցել էր այդ գործողություններին: Սակայն հետագայում պարզվեց, որ դրանք կեղծ տեղեկություններ են:

Մեկ այլ սկանդալ էլ ծագել է սեպտեմբերի սկզբին, երբ թերթի աշխատակիցներին մերկացրին «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի տնօրենի ցուցմունքները աղավաղելու մեջ:

Տադակաձու Կիմուրան «Ասահա»-ի ղեկավարի պաշտոնն ստանձնել էր 2012 թ. ապրիլին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում 3 հազար տարվա կալանքի դատապարտված անջատականը ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Ավստարլացին տատու է արել «Սիմփսոնները» մուլֆիլմի 203 հերոսների պատկերներով’