‘Ճապոնացին կանանց համալսարանին խտրականության մեղադրանք է ներկայացրել’

872

Ճապոնացի տղամարդը դատարան է դիմել Ֆուկուոկայի կանանց համալսարանի դեմ, որը նրան թույլ չի տվել մասնակցել ընդունելությանը: Դիմորդի կարծիքով՝ այդպիսով բուհը խախտել է սահմանդրության 14-րդ հոդվածը, որը երաշխավորում է օրենքի առջև բոլորի հավասարությունը, հաղորդել է  France-Presse գործակալությունը: Տղամարդը ուսումնական հաստատությունից նաև պահանջում է վճարել 500 հազար իեն (4,2 հազար դոլար) փոխհատոցում՝ պատճառված վնասի դիմաց:

Նոյեմբերի սկզբին ճապոնացին ուզեցել է փաստաթղթերը հանձնել՝ սննդաբանի (դիետոլոգ) մասնագիտության գծով համալսարան ընդունվելու համար: Սակայն համալսրանի ղեկավարությունը նրա դիմումը չի ընդունել: «91 տարի շարունակ մենք միայն աղջիկների ենք ուսուցանել և մտադիր չենք փոխելու մեր ավանդույթը»,- հայտարարել է ուսումնական հաստատության ներկայացուցիչը: Ընդ որում՝ համալսարանի ռեկտորը և դասախոսների մեծ մասը տղամարդիկ են: Նշվում է, որ ճապոնացին որոշել է դիմել կանանց համալսարան, քանի որ չի ցանկացել սովորել մասնավոր բուհում: Իսկ երկրի այդ շրջանում միակ պետական ուսումնական հաստատությունը, որտեղ սննդաբանություն են ուսումնասիրում, կանանց համալսարանն է եղել:

France-Presse գործակալությունը նշում է, որ այսօր բարձրագույն կրթությամբ ճապոնուհիները դժվարությամբ են աշխատանք գտնում: Երկրի վարչապետ Սինձո Աբեն բազմիցս խոստացել է զբաղվել կանանց  աշխատանքի տեղավորման հարցերով՝ իր տնտեսական զարգացման ռազմավարության շրջանակներում, որն ստացել է «աբենոմիկա» անվանումը: Bloomberg-ի տվյալներով՝ կանանց ընդամենը 6,2 տոկոսն է երկրում զբաղեցնում ղեկավար պաշտոններ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հույն լրագրողները 24 ժամանոց գործադուլ են անում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Ուկրաինային ապակենտրոնացման կոչ է անում’