Ճապոնիան անթույլատրելի է համարում միջուկային հռետորաբանությունը

297

Ճապոնիան «վտանգավոր և անթույլատրելի է համարում ռուսաստանյան պաշտոնյաների միջուկային հռետորաբանությունը»։

Այդ մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները։

«Կարծում ենք՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկայի զենք կիրառելու հնարավորության մասին ենթադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- ասել է Մացունոն։

Նախորդ օրը Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր․ «Ընդհանրապես, ցանկացած պատերազմ կարող է շատ արագ ավարտվել։ Կամ՝ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, կամ էլ եթե անես այն, ինչ արեցին ամերիկացիները՝ 1945 թ․ միջուկային ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Այն ժամանակ նրանք իսկապես դադարեցրին ռազմական կամպանիան, դա գրեթե 300 հազար մարդու կյանք արժեցավ»։

Մեդվեդևը նաև ընդգծել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» կավարտվեր մի քանի օրից, եթե ԱՄՆ-ը և նրա վասալները դադարեցնեին զենքի մատակարարումը Ուկրաինային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹբիլիսիում հայտարարել են, որ Սաակաշվիլին պետք է պատիժը կրի Վրաստանում
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսում որոշակի քանակով ՌԴ-ի միջուկային մարտագլխիկներ են տեղակայվել