Ճապոնիան պահպանում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցները

331

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել սանկցիոն ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» կապակցությամբ։

Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ՝ Ուկրաինայի իրավիճակին նվիրված նիստից հետո դրա մասին հայտարարել է  կառավարության գլխավոր քարտուղարը։

«Նիստում վարչապետը կարգադրեց G7 երկրների հետ սերտ համագործակցությամբ շարունակել Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ դիվանագիտական արձագանքները, նաև պահպանել պատժամիջոցները»,- ասել է նա՝ նշելով, որ քննարկվել է նաև Ուկրաինային օգնության տրամադրումը շարունակելու հարցը։ Սակայն նոր պատժամիջոցներ չեն քննարկվել, նշել է ֆինանսների նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉի բացառվում, որ որոշ զենքեր գաղտնի են փոխանցվել
Հաջորդ հոդվածըՀունահռոմեական ոճի ԵԱ․ Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր