Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ին օգնող երկրների դեմ

209

Ճապոնիան մինչև տարեվերջ կընդլայնի Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ կազմված հակառուսաստանյան պատժացուցակը, նաև դրա մեջ կընդգրկի երրորդ երկրների այն կազմակերպությունները, որոնք, ինչպես նշվում է, օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Այդ մասին ասվում է  չորեքշաբթի օրը Յոթի խմբի (G7) առաջնորդների օնլայն հանդիպումից հետո ճապոնական ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։

Ճապոնիայի ԱԳՆ-ն նշել է, որ երրորդ երկրների կազմակերպությունների դեմ սահմանափակումների ցուցակն աստիճանաբար կլրացվի։

Բացի այդ, ընդգծվում է, որ Ճապոնիան եկող տարվա հունվարից, G7-ի մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նաև միջոցներ կձեռնարկի ռուսաստանյան ալմաստի ներկրման սահմանափակման ուղղությամբ։

Նախորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ՔԿ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցների դեմ
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Պուտինի և Ռաիսիի  բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում