‘Մադրիդի «Ռեալը» վերջին 18 տարում առաջին անգամ մրցաշրջանը կսկսի առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի’

1304

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ, սակայն առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի: Բանն այն է, որ սկսած 2000/01 թթ. մրցաշրջանից «Սերուցքայինների» կազմում մշտապես խաղացել է ֆուտբոլիստ, որն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Կրիշտիանու Ռոնալդուն այլևս թիմում չէ, իսկ ներկայիս կազմի ոչ մի խաղացող չի նվաճել բաղձալի ավարը:

Անցած 18 տարվա ընթացքում մադրիդցիների հույները պաշտպանել են Լուիշ Ֆիգուն, Զինեդին Զիդանը, Մայքլ Օուենը, Ռոնալդոն, Ֆաբիո Կանավարոն, Կական, Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք եղել են «Ոսկե գնդակի» դափնեկիր:

2018 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել Վարանը, սակայն փաստն այն է, որ մրցաշրջանը մադրիդցիները կսկսեն առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի:

Նախորդ հոդվածը‘Խաբիբ. Ցանկանում եմ, որ Մաքգրեգորը պատասխան տա իր բոլոր արարքների համար’
Հաջորդ հոդվածը‘ICC.«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթել է ՄՅՈՒ-ին (տեսանյութ)’