‘Մադրիդյան գրանդը հետաքրքրված է Կավանիի ծառայություններով’

1566

ՊՍԺ-ի հարձակվող Էդինոսն Կավանին, հնարավոր է, կարիերան շարունակի Լա Լիգան ներկայացնող թիմերից մեկում: Այս մասին հաղորդում է OK Diario-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ատլետիկո»-ն: Մադրիդյան գրանդը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Կավանին լարված հարաբերությունների մեջ է թիմակից Նեյմարի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է ձեռք բերել Գրիզմանի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Երեկ. Օր էր, մթնեց, անց կացավ’