‘Մալաթիայի թաղապետարանում նորահայտ «սաքուլիկները» հարձակվել են Տիգրան Առաքելյանի վրա ‘

3429

Նախօրեին Մալաթիայի թաղապետարանում նորահայտ «սաքուլիկները» հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանի վրա:  Այսօր ILur.am-ին տված հարցազրույցում Տիգրան Առաքելյանը պատմեց, որ նախօրեին իր մորաքրոջ որդու հետ, Մալաթիայի թաղապետարանից` արդեն մի քանի օր անդադար ստացվող անհիմն ծանուցումների պատճառով, այցելել էր վերոհիշյալ պետական կառույց, մի շարք հարցերի շուրջ տեղեկություն ստանալու նպատակով: Սակայն, թաղապետարանի աշխատակիցները  ոչ միայն պատշաճ կերպով չեն պատասխանել քաղաքացիների հարցերին, այլև ոմն Շահինյանի առանձնասենյակում նույնիսկ քաշքշուկ են սկսել, ակնհայտ սարդրանք հրահրելով:
Առաքելյանի փոխանցմամբ, ինքն անմիջապես թեժ գծով քաղաքապետարանին հաղորդել է տեղի ունեցածի մասին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել:
Տիգրան Առաքելյանը iLur.am-ին է ներկայացրել նաև տեղի ունեցածի նախապատմությունը: «Մի քանի շաբաթ առաջ, Անդրանիկի 87 շենքի բնակարան 46 հասցեում բնակվող մորաքրոջս որդին, բնակարանի վերանորոգման աշխատանքների արդյունքում կուտակված շինարարական աղբի տեղահանման նպատակով, համապատասխան բեռնատար մեքենա էր կանչել, ինչի ընթացքում, բանվորները՝ շինաղբը պարկերով բնակարանից իջեցնում էին շքամուտքի մոտ: Ահա ադ պահին, թաղապետարանից հայտնված որոշ աշխատակիցներ փորձել են տուգանքի ենթարկել եղբորս, սակայն վերջինս հրաժարվել է որևէ ակտ ստորագրելուց, իսկ մի քանի օր հետո, իր տուն մտնելով՝ տեսել է մի կնոջ, ով օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու, ըստ իր՝ շատ պարզ պատճառով, ներս էր մտել՝  բնակչին տուգանելու նոր փորձ կատարելու նպատակով: Եղբորս պատմելով՝ խոհանոց էր դուրս գալիս: Եղբայրս, բնականաբար, այդ կնոջը տնից դուրս է հրավիրել, ինչից, սակայն, արժանացել է ավելի մեծ սպառնալիքների: Այդ կինը գնում է թաղապետարան և վերադառնում մի քանի սաքուլիկների հետ և սկսում են «կոտրել» դուռը: Եղբայրս դուռը չի բացում… Կարճ ասած մի քանի ժամ հետո, եղբորս հետ միասին գնացինք թաղապետարան, որտեղ միանգամից հանդիպեցինք այդ կնոջը: Նա սկսեց  աղմուկ բարձրացնել, հայտնվեց ոմն Շահինյան ազգանվամբ մեկը և մոտ 6 այլ անձինք: Մեզ ուղեկցեցին Շահինյանի աշխատասենյակ, որտեղ հայտնվելուն պես` սկսեցին  քաշքշել»,- պատմեց Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանը, սակայն, ևս մի կարևոր դրվագ է ներկայացնում: Նրա խոսքով, որպես պատճառաբանություն եղբորը տուգանելու համար, թաղապետարանում իրենց դրսևորած աշխատակիցները պնդել են, որ «Տարոնի հանձնարարականն են կատարում»:

Վերջում Առաքելյանը՝ ի գիտություն նորաթուխ սաքուլիկների հիշեցրեց, որ «առանց բնակչի գիտության՝ նրա բնակարան մուտք գործելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ», իսկ այս հարցազրույցն էլ, «իրավապահները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»:

Լուսանկարում՝ Տիգրան Առաքելյանի վրա հարձակված Գագիկ Հովհաննիսյանը

Նախորդ հոդվածը‘Վճարովի անընկալունակություն. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ ԱՄՆ ՄԶԳ. մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին կականազերծվի (տեսանյութ)’