‘Մակգրեգորը՝ հերթական սկանդալային պահվածքը’

1686

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորը ժամանել է Գդանսկ՝ աջակցելու իր թիմակից Արտյոմ Լոբովին Անդրե Ֆիլիի հետ UFC Fight Night 118 մենամարտում:

Իր պահվածքի պատճառով իռլանդացին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մենամարտի ընթացքում Կոնորը մոտեցել է ութանկյունին և խորհուրդներ տվել ընկերոջը: Մրցավար Մարկ Գուդարդը կանգնեցրել է մենամարտը և զգուշացրել Մակգրեգորին, ինչից հետո նա վերադարձել է իր տեղը:

Մի քանի րոպե անց Կոնորը կրկին մոտեցել է ռինգին, սակայն տեսնելով մրցավարի հայացքը նահանջել է. «Մեղավոր եմ, մեղավոր»:

Լոբովը պարտվել է մենամարտում, ինչից հետո Մակգրեգորը ոգեշնչել է ընկերոջը. «Բոլորը գիտեն, որ նա համասեռամոլ է»:

Սպասվում է, որ իռլանդացին կպատժվի իր արարքի համար:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ ղեկավարը ստիպված է եղել հրաժարվել Ռոբերտ Մուգաբեին բարի կամքի դեսպան նշանակելուց’