ՄԱԿ․ Ուկրաինայից փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի

393

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ Ուկրաինան լքել է առնվազն մեկ միլիոն մարդ։

Վերջին երեք օրերի ընթացքում փախստականների թիվն աճել է կրկնակի։ Դեռ երկուշաբթի ՄԱԿ-ը հաղորդել էր կես միլիոն փախստականների մասին։

Համեմատության համար՝ ամբողջ 2015 թ․ Սիրիայից, Իրաքից  և Աֆղանստանից հեռացել է մոտավորապես 1,3 մլն մարդ։

Փախստականների մեծ մասը՝ հարյուր հազարավորները, մեկնել են Լեհաստան, տեղեկացնում է ՄԱԿ-ը։

ՄԱԿ-ի Գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ռուսաստանցի զինվորականներին կոչ է արել դադարեցնել ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները, որպեսզի մարդասիրական առաքելությունները կարողանան կենսականորեն անհրաժեշտ բեռները հասցնել տուժածներին։

Փորձագետների գնահատականներով՝ ուկրաինական ճգնաժամը կարող է առանց ծածկի թողնել 12 մլն մարդու։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴանիել Ֆարկե. Քաղաքական իրավիճակն ու մարզական հեռանկարների կորուստը ստիպեցին հեռանալ
Հաջորդ հոդվածըԶելենսկու ուղերձը․ «Մենք նրանց կանգնեցրինք»