‘ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Երուսաղեմում հարձակումը սինագոգի վրա’

850

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի դատապարտել է Երուսաղեմում հարձակումը սինագոգի վրա՝ դա անվանելով «ստոր ահաբեկչություն», և իսրայելցիներին ու պաղեստինցիներին կոչ է արել հրաժարվել բռնություններից ու խուսափել սադրանքներից:

Անվտանգության խորհուրդը դատապարտել է նաև «նույնպիսի բռնության բոլոր ակտերը»՝ մտահոգություն հայտնելով «լարվածության աճի կապակցությամբ, որից տուժում են թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները»:

Բացի այդ՝ Անվտանգության խորհուրդը հիշեցրել է, որ ահաբեկչությունը «չպետք է ասոցացվի» ոչ մի կրոնի կամ ազգության հետ, և կոչ է արել երկրներին կատարել իրենց պարտավորությունները՝ հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս միջազգային մարդասիրական իրավունքը չխախտելու վերաբերյալ:

Նախորդ օրը ահաբեկչության դատապարմամբ հանդես է եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Երուսաղեմի արևմուտքում: Ինչպես հաղորդել է Երուսաղեմի ոստիկանությունը, ահաբեկչությունն իրականացրել են երկու պաղեստինցիներ՝ Արևելյան Երուսաղեմից, որոնք զինված են եղել դանակներով, կացիններով և ատրճանակներով: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ երկուսն էլ սպանվել են: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ փորձագետները ԿԺԴՀ-ում պլուտոնիումի արտադրության լաբորատորիայում նոր աշխուժություն են նկատում’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահի համար մահապատիժ են պահանջել’