‘ՄԱԿ-ի հանձնաժողովը մտադիր է ԿԺԴՀ գործը հանձնել Հաագային’

863

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Անվտանգության խորհրդին կոչ է արել Միջազգային քրեական դատարանին փոխանցել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործը:

Փետրվարին ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում ասվում է, թե Հյուսիսային Կորեայի շատ բնակիչներ ենթարկվում են «աննկարագրելի սարսափների»: Հանձնաժողովը սպանությունների, խոշտանգումների, սեռական բռնությունների, քաղաքական հալածանքների և զնագվածային սովահարության բազմաթիվ օրինակներ է բերում: Մարդու իրավունքների այդ բոլոր խախտումները միտված են բնակչության նկատմամբ համատարած հսկողություն սահմանելուն:

ԿԺԴՀ ղեկավարությունը մշտապես հերքում է երկրում համակենտրոնացման ճամբարների և մարդու իրավունքների այլ խախտումների առկայությունը:

Չինաստանն ու Ռուսաստանը քվեարկել են Հյուսիսային Կորեայի գործը Հաագայի միջազգային դատարանին հանձնելու դեմ: ԱՄՆ-ը կողմ է քվեարկել:

Մայիսին Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որով Միջազգային դատարանին առաջարկվում էր հետաքննել հնարավոր ռազմական հանցագործությունները Սիրիայում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի ոստիկանությունը նկարահանել է մաֆիոզի ձեռնադրվելու արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Քրիստոսի կերպարով տղամարդուն ձերբակալել են խուլիգանության համար ‘