Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

174

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

Այդ մասին ասվում է Kissinger Associates կազմակերպության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Դոկտոր Հենրի Քիսինջերն այսօր մահացել է Քոնեքթիքութի իր տանը։ Կինը՝ Նենսի Մագինես Քիսինջերը, որի հետ նախկին պետքարտուղարն անցկացրել է իր կյանքի 50 տարիները, սգում է կողակցի մահը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մահվան պատճառները չեն նշվում։

«Դոկտոր Քիսինջերը, որ համարվում էր Ամերիկայի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը, մշտապես խորհրդակցում էր երկու կուսակցություններից ամերիկյան նախագահների և բազմաթիվ օտաերկրյա առաջնորդների հետ՝ նույնիսկ 1977 թ․ պետական ծառայությունն ավարտելուց հետո»,- շեշտվում է հայտարարության մեջ։

ԶԼՄ-ները Քիսինջերին անվանում են «դիվանագիտության գրոսմայստեր», «համաշխարհային խորհրդատու», «արտաքին քաղաքականության գուրու»։

Foreign Policy ամսագրի՝ 2015 թ․ անցկացրած հարցման արդյունքերով Քիսինջերին համարել են ԱՄՆ-ի ամենաարդյունավետ պետքարտուղարը վերջին 50 տարիներին։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Բարսելոնան» ապահովել է 70,55 միլիոն եվրո եկամուտ
Հաջորդ հոդվածըԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը երկարացրել են Գազայում հրադադարի ժամկետը