‘Մահացել է Ջոն Հանթսման ավագը’

2043

ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո ութսուն տարեկան հասակում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը:

Նա հայտնի գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների համար, որոնց թվում է McDonalds ընկերությունը: Հետագայում նրա հիմնած Huntsman կորպորացիան ներգարվված էր քիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաև զբաղվում էր ներդրումային ծրագրերով: Նրա ընկերության արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է, որը շուրջ 10 հազար աշխատակիցներով գործում է 30 երկրներում:

Հանթսանների ընտանիքը առավել հայտնի է իր բարեգործությամբ: «Ջոն և Քերոն Հանթսման» հիմնադրամը ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական ծրագրեր է իրականացրել կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Նրանց կողից Յութայի համլասարանում հիմնած քաղծկեղի բուժման և հետազոտության կենտրոն-հիվանդանոցն աշխարհում այս ոլորտի ամենամեծ հաստատություններից է:

Ջոն Հանթսման ավագի անունը չափազանց հայտնի է նաև Հայաստանում և Սփյուռքում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր: Նրա ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, հիմնվել է շինանյութի արտադրության գործարան, իսկ հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստացել կրթություն ստանալ Յութայի համալսարանում:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

 

 

Նախորդ հոդվածը‘Ընտանեկան բռնություն կիրառելու «ռեկորդակիրները» հայ ամուսիններն են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’