‘
35 տարեկան հասակում ավտովթարի պատճառով կյանքից հեռացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը: Այս մասին հայտնում է AS պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Սևիլիա քաղաքում:
Իսպանացու նախկին ակումբը՝ «Սևիլիա»-ն հաստատել է նրա մահը:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ այնպիսի անվանի ակումբների կազմում, ինչպիսիք են «Արսենալ»-ը, «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը:
Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողն այժմ խաղում էր իսպանական «Էստրեմադուրա»-ի կազմում:
Ռեյեսը հասցրել է 3 անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, դարձել Լա Լիգայի չեմպիոն և «Արսենալ»-ի կազմում հաղթել Պրեմիեր լիգայում ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
‘