Մահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ

313

Հուլիսի 8-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա մահափորձ է կատարվել։

Նա գտնվում է «սրտի և թոքերի կանգի» վիճակում՝ Ճապոնիայում այդպես են անվանում կլինիկական մահը, ինչը կարող է հատատել միայն լիազորված բժիշկը։

Աբեի նկատմամբ մահափորձը կատարվել է տեղական ժամանակով մոտավորապես 11։50, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում Նարա շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Դա 41-ամյա տեղի բնակիչ է, Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստի, որը, ըստ տեղեկությունների, դժգոհ է եղել Աբեի քաղաքականությունից և ցանկացել է սպանել նրան։ Նա Աբեի վրա կրակել է ինքնաշեն ատրճանակից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆադալը հայտնել է, որ չի մասնակցի «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչին
Հաջորդ հոդվածըՕնս Ժաբերն «Ուիմբլդոնի» եզրափակիչում է