‘Մահվան ելքով պատահար Աճառյան փողոցում’

1648

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1965 թ. ծնված Հ. Ա.-ի դին:
 

Նախորդ հոդվածը‘Վնուկովոյի գլխավոր տնօրենը և նրա տեղակալն ազատվել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ’