‘Մանչեսթերի ահաբեկչությունը. նոր ձերբակալություններ’

1290

Բրիտանական ոստիկանությունը  Մանչեսթերի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալել է ևս մի կասկածյալի՝ տասնհինգերորդին:

Բացի այդ՝ Լիբիայում ձերբակալվել են նաև 22-ամյա մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի հայրը և կրտսեր եղբայրը:

Ստուգումներից հետո երկու ձերբակալվածներ ազատ են արձակվել, այդպիսով՝ հետաքննության շրջանակներում այժմ  կալանքի տակ է 13 հոգի:

Մանչեսթերում տեղի է ունեցել ավանդական մարաթոնյան վազքը, որն այս տարի շատերի համար համերաշխության և հասարակության համախմբվածության խորհրդանշան է եղել:

Մանչեսթերի փողոցներում ողբերգության զոհերի հիշատակի ակցիաներ են անցկացվում: Ոստիկանության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում դեռևս ազատության մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր առնչություն ունեն «Մանչեսթեր-Արենայի» ահաբեկչությանը, որը 22 մարդու կյանք խլեց:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին’
Հաջորդ հոդվածը‘Պղծել են Շառլ դը Գոլի գերեզմանը’