‘«Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ անընդմեջ հաղթանակն է տանում (տեսանյութ)’

844

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Սթոք Սիթիին»:

Լուի վան Գալի սաները մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:1 հաշվով: 21-րդ րոպեին Մարուան Ֆելայինին առաջ մղեց դաշտի տերերին, սակայն նախքան ընդմիջման գնալը «Սթոք Սիթին» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը. 39-րդ րոպեին աչքի ընկավ Սթիվեն Ն՛Զոնզին: «Կարմիր սատանաների» համար հաղթական գնդակը 59-րդ րոպին խփեց Խուան Մատան: 

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» մնաց 15 միավորով:

 

ՄԱՆՉ. ՅՈՒ. ՍԹՈՔ

2-1 (1-1)

MC

1-0՝ Մարուան Ֆելայնի 21՛, 1-1՝ Սթիվեն Նզոնզի 39՛, 2-1՝ Խուան Մատա 59՛

 

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 5.Մարկոս Ռոխո, 12.Քրիս Սմոլինգ, 8.Խուան Մատա (11.Ադնան Յանուզայ, 90), 16.Մայքլ Քերիկ, 18.Էշլի Յանգ, 21.Անդեր Էռերա (24.Դարեն Ֆլետչեր, 86), 25.Անտոնիո Վալենսիա, 31.Մարուան Ֆելայնի, 20.Ռոբին Վան Պերսի, 47.Ջեյմս Ուիլսոն (9.Ռադամել Ֆալկաո, 78)

ՍԹՈՔ. 1.Աշմիր Բեգովիչ, 2.Ֆիլ Բարդսլի, 3.Էրիկ Պիտերս, 12.Մարկ Ուիլսոն, 17.Ռայան Շոուքրոս, 20.Ջեֆ Քեմերոն, 7.Սթիվեն Այլանդ (10.Մարկո Արնաուտովիչ, 82), 15.Սթիվեն Նզոնզի, 18.Մամե Բիրամ Դիուֆ, 24.Ուսամա Ասայդի (25.Պետեր Քրաուչ, 77), 27.Բոյան Կրկիչ

Զգուշացում՝ Անդեր Էռերա 60՛ (Մ), Էշլի Յանգ 90՛ (Մ), Ֆիլ Բարդսլի 41՛ (Ս), Էրիկ Պիտերս 58՛ (Ս), Սթիվեն Այլանդ 72՛ (Ս), Մարկ Ուիլսոն 90՛ (Ս)
Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)

 

64

ԳՆԴԱԿԻ %

36

10 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

2 (1)

8

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախեց «Կորնելյային»` 5:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’