‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային փոխանակել Վարանի եւ Բեյլի հետ’

947

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կիսապաշտպան Պոլ Պոգբային փոխանակել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի եւ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հետ, եթե ֆրանսիացի կիսապաշտպանը որոշի տեղափոխվել Արքայական ակումբ, հաղորդում է Marca-ն։

Պոգբան մտադրություն ունի փոխել ակումբը եւ աշխատել ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ, որը եւս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով եւ հայտարարել էր, որ «Ռեալը» ձեռք կբերի Պոգբային, եթե այդպիսի հնարավորություն առաջանա։

26-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ին «Յուվենտուսից» 105 միլիոն եվրոյով։

Նախորդ հոդվածը‘Բարսելոնայի» նախագահ․ Չավին մի օր կգլխավորի մեր առաջին թիմը’
Հաջորդ հոդվածը‘Էմերին գալիք մրցաշրջանում կարող է գլխավորել «Միլան»-ը’