«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել Անչելոտիին

340

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին եւ արդեն առաջարկ է արել նրան, հաղորդում է Madrid Xtra-ն։

Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 13 տուրից հետո 24 միավորով 6-րդն է։

Չեմպիոնների լիգայի չորս տուրից հետո մանչեսթերյան թիմը խմբում վերջինն է՝ 3 միավոր։

Նախորդ հոդվածըՀաճախակիացել են հարձակումները ԶԼՄ-ների աշխատակիցների վրա
Հաջորդ հոդվածըԻսրայելն ստացել է ազատ արձակվող պատանդների ցուցակը