«Մանչեսթեր Յունայթեդ — «Արսենալ»՝ 3:1 (տեսանյութ)

434

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար «Արսենալին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

Նորամուտը մանչեսթերյան թիմում գոլով նշեց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխված բրազիլացի հարձակվող Անտոնին, որը անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո բացեց հաշիվը 35-րդ րոպեին։

60-րդ րոպեին «Արսենալը» կարողացավ վերականգնել հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սակայի գոլի շնորհիվ, սակայն 6 րոպե անցա Ռեշֆորդը խփեց հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի երկրորդ գոլը, իսկ 75-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Արսենալը» 15 միավորով առաջինն է եւ 1-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» եւ «Տոտենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 5-րդ տեղ՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ — «Արսենալ»՝ 3:1 (տեսանյութ)

Անտոնի, 35, Մարկուս Ռեշֆորդ, 66, 75 — Բուկայո Սակա, 60

Նախորդ հոդվածը«Ինտերը» պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ինտերի» հայտացուցակը