‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը’

2982

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Նեմանյա Վիդիչը բարձր է գնահատել «կարմիր սատանաներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը, սակայն նշել է, որ հայ ֆուտբոլիստը պետք է ավելի հաճախ գոլեր խփի.

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է և պաշտպանների համար մշտական վտանգ է ներկայացնում: Միակ բանը, որ պետք է նա բերալավի, կարծում եմ, գոլային վիճակագրությունն է: Թվում է, թե նրան ավելի շատ դուր է գալիս գոլային պահեր ստեղծելը, քան դրանք իրացնելը, և դա լավ է թիմի համար, բայց իմ կարծիքով՝ նա պետք է փորձի ավելի եսասեր լինել: Հիշում եմ Դիմիտար Բերբատովին, երբ նա նոր էր եկել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա նույնպես ավելի շատ գոլային պահեր էր ստեղծում, իսկ մենք բոլորս ցանկանում էինք, որ ինքը գոլեր խփի, և երբ նա հասկացավ, սկսեց գոլեր խփել:

Մխիթարյանը մրցաշրջանի ընթացքում պետք է 10-15 գոլ խփի: Վերջին տարիներին «Յունայթեդ»-ին չէր բավականացնում տարբեր դիրքերում խաղացող ֆուտբոլիստների գոլերը: Թիմը հույսը չպետք է դնի միայն հարձակվողների վրա: Պետք է գոլեր խփեն նաև կիսապաշտպաները և պաշտպանները: Լավ է, որ Պոգբան սկսել է գոլեր խփել: Թիմը պետք է շարունակի այնպես խաղալ, ինչպես առաջին երկու խաղերում»,- սերբ պաշտպանի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին և Բարտոմեուն Մոնակոյում կքննարկեն առաջացած խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ դիրքորոշում ունեն«Չելսի»-ի ղեկավարները’