‘«Մանչեսթր Սիթի» — «Բավարիա». Խաղից առաջ’

983

Չեմպիոնների լիգա.  E խումբ, նոյեմբերի 25, ժամը՝ 23.45,Մանչեսթր,  «Էթիհադ» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Պավել Կրալովեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այս խաղփուլին «մանկունյանցիները» մոտեցել են մի շարք խնդիրներով: Թիմը 4 անցկացրած հանդիպումից հետո հայտնվել է խմբի աղյուսակի նկուղում և ունի ընդամենը 2 միավոր: Կան նաև լուրջ կադրային խնդիրներ: Որակազրկման պատճառով այս հանդիպմանը չեն կարող մասնակցել կենտրոնական կիսապաշտպաներ Յայա Տուրեն և Ֆերնանդինյոն, վնասվածքներ ունեն Ջեկոն և Սիլվան: Պելեգրինիին ոչինչ չի մնում անելու. մարզիչը պետք է իր հույսը դնի թիմի պահուստային խաղացողների վրա, որոնք իրերի այլ դասավորվածության դեպքում հիմնական կազմում հանդես չեն գալիս: Ի դեպ, պահեստային ֆուտբոլիստների շարքում էլ չկան այնպիսինները, որոնք կարող են ուժեղացնել այս թիմի կազմը:

«Բավարիան» ոչ միայն վաղաժամկետ դուրս է եկել հաջորդ փուլ,այլև խմբում իր համար ապահովել է առաջին տեղը:
Այնպես որ, մյունխենցիները լիարժեք իրավունք ունեն դաշտ դուրս բերելու ցանկացած կազմ և խաղալու իրենց հաճույքի համար: Այնուհանդերձ, իր բարձր վարկանիշը պահպանելու ցանկությունը թույլ չի տա «Բավարիայի» ֆուտբոլիստներին թուլանալ:  Խոսեպ Գվարդիոլան կարող է մտածել հիմնական կազմի տարբեր տարբերակներ և տակտիկական սխեմա, թեև տարբեր դիրքերում խաղացող Լամն ու Ալաբան վնասվածք ունեն: Նույնիսկ կարող է հիմնական կազմում խաղադաշտ դուրս գա Շվայնշտագերը, բայց նա հազիվ թե կարողանա 90 րոպե խաղալ:

Ներքին առաջնություններում «Մանչեսթեր Սիթին» վերջին խաղում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Սուոնսիին»: Ինչ վերբարերում է «Բավարիային», ապա Գվարդիոլայի սաները 4 անպատասխան գնդակ են ուղարկել «Հոֆենհայմի» դարպասը:

Թեև այս ամենի, այնուհանդերձ, «Մանչեսթր Սիթին» հաղթանակի հասնելու լավ մոտիվացիա ունի և, բացի դրանից, այս թիմը ատ հաջող է հանդես գալիս սեփական դաշտում: Այնպես, որ այսօր «մանկունյանցիները» ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար:

Կորուստներ

«Մանչեսթր Սիթի». հանդիպմանը չեն մասնակցի՝ Ջեկոն, Ֆերնանդինյոն, Կոլարովը, Սիլվան, Յայա Տուրեն:

«Բավարիա». հանդիպմանը չեն մասնակցի՝ Ալաբան, Բադշտուբերը, Մարտինեսը, Լահմ, Պիսարոն, Ռեյնան, Շտարկեն, Տիագո Ալկանտարան: Հարցականի տակ է պաշտպան Բոատենգի մասնակցությունը:

Փաստեր

«Մանչեսթեր Սիթին» եվրոասպարեզում վերջին ինը տնային խաղերում միայն երկու հաղթանակ է տարել: Վերջին խաղում Պելլեգրինիի թիմը սեփական հարկի տակ զիջեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Մեկ տարվա ընթացքում «Սիթին» և «Բավարիան» միմյանց հետ չորրորդ հանդիպումն են անցկացնելու: Այս պահին դիմակայությունում հաշիվը 2-1 է՝ հօգուտ մյունխենցիների: 

«Բավարիան» չի պարտվում վերջին 18 խաղերում և գոլ բաց չի թողնում արդեն 329 րոպե:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հետևել է խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման գործողությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմում փոքր երկրները պետք է առավելագույնս չեզոքություն պահպանեն’