‘«Մանչեսթր Սիթի»-«Մանչեսթր Յունայթեդ». Խաղից առաջ’

1008

Նոյեմբերի 2, ժամը՝17:30 . Մանչեսթր, «Էթիհադ»

Նոր-նոր են լռել «Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի» դիմակայության մասին խոսակցությունները, երբ կրկին ականատեսը կլինենք մի հանդիպման, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել և որի մասին դեռևս երկար կխոսեն: Այս անգամ Անգլիայի չեմպիոնները կընդունեն «կարմիր սատանաներին», ովքեր վան Գալի ղեկավարությամբ միայն նոր են սկսում վերագտնել իրենց մարտական ոգին:

«Այն ակումբներում, որտեղ ես աշխատել եմ, ինձ հարկավոր է եղել երեք ամիս: Միայն դրանից հետո են խաղացողներն իմացել, թե ինչ եմ ես ուզում, ինչ մարդ և մարզիչ եմ: Ես ուղիղ և ճիշտ խոսացող մարդ եմ, իրերն  իրենց անունով եմ կոչում: Այնպես, որ պետք է հարմարվեն մարզչական իմ ոճին: Իմ մոտեցումը պետք է անցնի ֆուտբոլիստների գլխի միջով և ոչ թե ոտքերի: «Բավարիայի» հետ 3 ամիս աշխատելուց հետո մենք Բունդեսլիգայում 7-րդն էինք, իսկ Չեմպիոնների լիգայի խմբում՝ 3-րդը: Իսկ հետո եկավ շրջադարձային պահը»,- այսպես է ասել  Լուի վան Գալը հուլիսի վերջին:  

Դե, ինչ, 3 ամիսն արդեն անցել է: Հոլանդացու հեղինակությունը անցած հանդիպմանը փրկվել է իր հայրենակցի, ավելի ճիշտ վան Պերսիի շնորհիվ, ով անցած կիրակի օրը փրկեց ոչ միայն վան Գալին, այլև «Մանչեսթր Յունայթեդին»:

Եթե նայենք աղյուսակին, ապա «Մանչեսթր Յունայթեդը» միջին դիրքերում է: Հիմա «կարմիր սատանաները» 8-րդ տեղում են և առաջատարից հետ են մնում 10 միավորով: Իհարկե, հազիվ թե ինչ-որ մեկը հավատար, որ «Մանչեսթր Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար: Իսկ ահա եռյակում տեղ գտնելու մասոին հաստատ պետք է մտածի: «Լեսթերից» պարտություն կրելուց հետո, «Մանչեսթր Յունայթեդը» երկու վստահ հաղթանակ է տարել,  երկու անգամ ոչ ոքի խաղացել: Երեք ամիսն անցել է , և ժամանակն է պայքարի մեջ մտնելու:    

«Քաղաքացիների» դժվարին շրջանը 

«Մանչեսթր Սիթի»-ի համար դժվարին ժամանակներ են: Եվ այն սկսվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից հետո, որտեղ «քաղաքացիները» զիջեցին հաղթանակը 0:2 հաշվով: Այս արդյունքը խիստ բարդացրեց մանկունյանցիների  հնարավորությունները Չեմպիոնների Լիգայում: Իրենց խմբում նրանք դեռևս 3-րդ տեղում են, իսկ այսօրվա հակառակորդները բոլորովին էլ նվեր չեն, և բավական ծանր հանդիպում է սպասվում:  Թվարկածն անհաջողությունների սկիզբն է միայն: Այնուհետև «երկնագույն կապույտները» 1:2 հաշվով պարտություն կրեցին «Վեսթ Հեմից»: Այո, նրանց բախտը այդ խաղում չբերեց, բայց, ցավոք, խաղի հաշիվը չես կարող փոխել:  Դրանից հետո, «քաղաքացիները» երկրորդ տեղը զիջեցին «Սահութհեմփթոնին» և «Չելսիից» հեռացան 5 միավորով: Մանուել Պելեգրինիի բախտը դեռ բերել է, որ այն 7 միավորի չի  հասել: Բայց դա դեռ բոլորը չէ: Այս շաբաթ «Մանչեսթր Սիթին» Լիգայի գավաթի համար պայքարում զիջեց «Նյուքասլին»՝ 0:2 հաշվով: Այս ամենին հավելենք, որ  վերջին խաղում վնասվածք է ստացել Դավիդ Սիլվան և ապաքինման համար հարկավոր է երեք շաբաթ: Այնպես, որ «Էթիհադի» գլխին ամպեր են կուտակվել: Եվ սա կարելի է նաև ասել ուղղակի իմաստով, որովհետև սպացվում է մռայլ,անձրևային եղանակ:

Ահա ինչպես է մեկնաբանում ստեղծված իրադրությունը դարպասապահ  Հարթը. «Մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Անցած շաբաթ մենք պարտվեցինք «Վեսթ Հեմին», դա շատ ծանր հանդիպում էր: Հետո մենք պարտություն կրեցինք «Նյուքասլից»: Հիմա մենք պետք է շատ լավ խաղանք և առաջ գնանք: Եթե դա մեզ հաջողվի, ապա մենք կհարթենք այս իրադրությունը»:

 

Ավելացնենք նաև, որ խաղադաշտ կարող է վերադառնալ նաև Ուեյն Ռունին, ով երեք խաղով որակազրկվել էր: Այս ընթացքում ֆուտբոլիստը նշել է իր 29-ամյակը և հիմա լի է բաց թողածը լրացնելու ցանկությամբ: Սակայն լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը այնքան համառորեն է պատրաստել մարզադաշտ վերադառնալուն, որ մարզումներից մեկի ժամանակ վնասել է ոտքը և կաղալով լքել դաշտը: Այնպես, որ դեռ ոչ ոք չգիտի դուրս կգա՞ արդյոք խաղադաշտ այս ֆուտբոլիստը: Իհարկե, դա մեծ կորուստ կլինի, բայց նա արժանի փոխարինող ունի: Բաց թողնելով «Չելսիի» հետ հանդիպումը, ի դեպ նույն՝ մարզումների ժամանակ անզգուշության պատճառով, Ռադամել Ֆալկաոն պատրաստ է հանդես գալու «Էթիհադ»-ում: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» զիջեց առաջատարի իր դիրքերը’
Հաջորդ հոդվածը‘ Հելոուինը` Բունդեսլիգայում (տեսանյութ)’