‘«Ման. Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 1:0. Մարսիալի գոլի շնորհիվ մանկունիանցիները հաղթեցին (տեսանյութ)’

2706

Ավարտվեց ԱՊԼ-ի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակում իր սկզբունքային մրցակցին՝ «Տոտենհեմ»-ին: 

Մինչև 2-րդ խաղակեսի սկիզբը ամեն ինչ գնում էր նրան, որ հանդիպումը ոչ-ոքի ավարտվի, սակայն «Յունայթեդ»-ի կազմում փոխարինման դուրս եկած հարձակվող Անտոնիո Մարսիալը դարձավ գոլի հեղինակ և օգնեց իր թիմին կարևորագույն խաղում 3 միավոր վաստակել:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունիանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: 

Այս հաղթանակի շնորհիվ «կարմիր սատանաներ»-ն այժմ 23 միավոր ունեն և ամրապնդեցին իրենց տեղը 2-րդ հորիզոնականում՝ 3-րդ դիրքը զբաղեցնող «Տոտենհեմ»-ի նկատմամբ միավորների տարբերությունը հասցնելով 3-ի: «Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 1:0 1:0 Մարսիալ (81′)

Նախորդ հոդվածը‘«Միլան» — «Յուվենտուս». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Միլան» — «Յուվենթուս»՝ 0։2․ Իգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց թուրինցիներին (տեսանյութ)’