«Մասթերս»․ Մեդվեդեւը պարտվեց Ռունեին

397

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ եւ պարտություն կրեց 3:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Ռունեի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Բավարիան» Սադիո Մանեին կտուգանի կես միլիոն եվրոյով
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը