‘Մատաղիսի գործի հետևանքները. Մամուլ’

1080

Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եզիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից` համաձայն Վազգեն Սարգսյանի` ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի, ըստ որի` բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: «Իմ սպանված տղայի` հորեղբոր տղան` Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տալու, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: Մեր տղաները չեն խուսափում ծառայությունից: Բայց ես մտածում եմ` ինչո՞ւ տանք, որ տանեն նրանց էլ սպանեն: Եղիազարյան Մուրադին հոկտեմբերից իմ տանն եմ պահելու և թույլ չեմ տալու նրան տանեն բանակ: Ես հայտարարում եմ` մինչև չբացահատվի իմ որդու սպանությունը, մինչև մեղավորներր չպատժվեն, էդ ցեղից ոչ մի տղա բանակ չի զնալու», ասել է սպանված զինվորի մայրը` Գոհար Մելքոնյանը: Այս մասին գրում է «ՉԻ»-ն:

Նախորդ հոդվածը‘Աստղագուշակ մարտի 30-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Քամի տատանողների ժամանակը. Մամուլ’