‘Մարիո Բալոտելի. Թույլ կտամ ընկերուհուս քնել «Ռեալի» բոլոր խաղացողների հետ, եթե նրանք անցնեն «Բորուսիային»’

1397

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին «Ռեալի» խաղացողների հետ գրազ է եկել «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու ապրիլի 30-ին` Մադրիդում:

«Եթե «Ռեալը» «Բորուսիայի» հետ խաղում հրաշք գործի եւ դուրս գա եզրափակիչ, ապա ես իմ ընկերուհուն թույլ կտամ քնել մադրիդցիների բոլոր խաղացողների հետ»,- ասել է Բալոտելին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» «Ռեալին» հաղթել է 4:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. Երևանի բյուջեի ծախսումներում կորուստներն ու մսխումները շատ են’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիներին կվճարեն 11 ամսվա աշխատավարձի միայն երկու ամիսը’