‘Մարկ-Անդրե Տեր Շտեգեն. «Մի քանի անգամ փրկել եմ թիմին վերահաս գոլերից, սակայն բոլորը, ցավոք, հիշում են իմ սխալները»’

959

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է իր կարգավիճակի մասին:

«Հիմա ես շատ դժվար իրավիճակում եմ գտնվում: Պետք է հանգստություն պահպանեմ և անեմ ամեն բան, որպեսզի բոլորն իմանան իմ գնի մասին:

Մի քանի անգամ փրկել եմ թիմին վերահաս գոլերից, սակայն բոլորը, ցավոք, հիշում են իմ սխալները:

Բոլոր դարպասապահներն էլ սխալներ են գործում, այդ թվում Նոյերը, Կասիլյասը և Վայդենֆեյլերը»,- ասել է Տեր Շտեգենը Kicker-ին:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը մասնակցել է 4 հանդիպման և բաց թողել 4 գնդակ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ քննիչների բաց մրցույթին «կողմնակի անձանց» մուտքն արգելվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’