‘Մարսելո. «Պետք է համեստ լինենք և հանգստություն պահպանենք» ‘

871

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն ասել է, որ մադրիդյան գրանդը կենտրոնացած է յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանելու ուղղությամբ և առանձնապես ուշադրություն չի դարձնում ռեկորդներին:

Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Էյբար»-ի դեմ հանդիպմանը «Ռեալ»-ը 4:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ` տանելով իր 14-րդ անընդմեջ հաղթանակը:

«Մենք առաջ ենք գնում, բայց, ինչպես միշտ, ձգտում ենք բարելավել մեր խաղային որակները: Պետք է համեստ լինենք և հանգստություն պահպանենք: Մեզ համար հեշտ չէր «Էյբար»-ի դեմ հանդիպմանը, այստեղ դժվար է խաղալ: Պետք է շարունակենք կենտրոնացած լինել: Հանդերձարանում ռեկորդների մասին չենք խոսում: Խոսում ենք մարզչի խնդրանքը կատարելու մասին»,- Marca-ն մեջբերում է Մարսելոյի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ Լուիս Էնրիկե. «Ինձ դուր են գալիս Մեսսիի հեղինակած գրեթե բոլոր գոլերը»’
Հաջորդ հոդվածը‘ Յարոսլավ Ռակիցկի. «Պատրաստ եմ բոլոր ուժերս տալ «Շախտյորին», սակայն չեմ պատրաստվում հանդես գալ բանդերական հավաքականում»’