‘Մարտի 1-ի սպանդի զոհերի ծնողները եւ Արամ Մանուկյանը հանդիպել են ՄԻՊ-ին’

1046

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին:

Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին է ներկայացրել մի քանի առաջարկ: Միաժամանակ ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին:

 

 

Նախորդ հոդվածը‘Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցն ընկել է պոչամբարը’
Հաջորդ հոդվածը‘Հայ հնագետները Արենիում գինեգործության և խաղողագործության զարգացման գաղտնիք են որոնում’