Մենի Պակյաոն կմենամարտի հարավկորեացի բլոգերի հետ

330

8 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն նախատեսում է ռինգ վերադառնալ այս տարվա դեկտեմբերին, հայտնում է BoxingScene-ը։

43-ամյա ֆիլիպինցին ցուցադրական մենամարտ է անցկացնելու հարավկորեացի բլոգեր և ինքնապաշտպանության ու մենապայքարային մարզաձևերի հրահանգիչ Դի Կեյ Յոյի հետ։

Մինչև այդ Դի Կեյ Յոն մենամարտել է ММА-ի մարտիկ Բրեդլի Սքոթի հետ և պարտվել 6 ռաունդի արդյունքում։ Սակայն այդ հանդիպման արդյունքները պաշտոնապես չեն հրապարակվել։

Իսկ Պակյաոն WBC-ի տիտղոսի համար նախորդ մենամարտում անսպասելիորեն պարտվել էր կուբացի բռնցքամարտիկ Յորդենիս Ուգասին։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Լաս Վեգասի «Տի-Մոբայլ Արենա» մարզահամալիրում:

Դրանից առաջ Պակյաոն 2019 թվականի հուլիսին միավորներով հաղթելով Կիտ Տուրմանին՝ նվաճել էր նրան պատկանող կիսամիջին քաշային կարգում WBA Super-ի չեմպիոնական գոտին։ Հետագայում Մենին տևական դադարի պատճառով զրկվել էր այդ տիտղոսից։

Նախորդ հոդվածըԴի Մարիան ժամանել է Թուրին
Հաջորդ հոդվածըՆադալը հայտնել է, որ չի մասնակցի «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչին