Մեն նահանգում կրակահերթեր են հնչել միանգամից երեք տարբեր վայրերում

206

Լյուիսթոնում (Մեն նահանգ) կրակահերթեր են հնչել։

Ինչպես հաղորդել է Fox News հեռուստաալիքը, հանցագործը (կամ հանցագործները) կրակ է բացել երեք վայրերում՝ ռեստորանում, խանութում և զվարճանքի կենտրոնում։

NBC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 30-ից 50 մարդ վիրավորվել է, սակայն տուժածների թիվը կարող է անցնել 60-ից։

Հրաձիգները, հավանաբար, երկուսն են եղել. նրանցից մեկը, ըստ երևույթին, արդեն ձերբակալվել է։ Ոստիկանությունը հաղորդել է մյուս կասկածյալի անունը․ Ռոբերտ Քարդը զինվորական ծառայության փորձ ունի և հրազեն կիրառելու հրահանգիչ է։ Ըստ ABC հեռուստաալիքի՝ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Հարյուրավոր ոստիկաններ որոնում են նրան։

Նախորդ հոդվածըԱշխարհի 10 ամենաթանկարժեք առաջնությունները՝ ըստ Transfermarkt-ի
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Երեք ռուսաստանցի պատանդ կա ՀԱՄԱՍ-ի մոտ