Մեսին Չավիին պատմել է, որ դժվարությամբ է հարմարվում ՊՍԺ-ին

546

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վերջերս այցելել էր Բարսելոնա եւ ընթրել նախկին ակումբակիցներ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի, ֆուտբոլիստներ Ժորդի Ալբայի եւ Սերխի Ռոբերտոյի հետ։

Մեսին նրանց պատմել է, որ դժվարությամբ է հարմարվում նոր ակումբին, քաղաքին, երկրին, հաղորդում է El Confidencial-ը։

Մեսին ՊՍԺ-ին միացել է 2021թ․ օգոստոսին։ Ֆրանսիայի առաջնությունում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱմերիկացի գեղասահորդը Օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել Ազնավուրի երգի հնչյունների ներքո
Հաջորդ հոդվածըԿոնտեն, Նեստան ու Ռումենիգեն՝ իտալական ֆուտբոլի Փառքի սրահի նոր անդամներ