‘Մեսսին հիվանդ երեխաների օրը անմոռանալի է դարձրել(տեսանյութ)’

931

Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է տարբեր հիվանդություններ ունեցող  30 երեխայի հետ:

Հիվանդ երեխաները, որոնք Բարսելոնա էին ժամանել աշխարհի տարբեր անկյուններից, այս ֆուտբոլային աստղի նվիրված երկրպագուներն են: Երեխաները ջերմ ու անկեղծ զրույց են ունեցել Մեսսիի հետ, պատմել իրենց մասին և վերջում ֆուտբոլ խաղացել՝ «Բարսելոնայի» հարձակվողի ղեկավարությամբ:

Հանդիպումից հետո նրանք պատմել են արգենտինացի ֆուտբոլիստից ստացած տպավորությունների մասին՝ նշելով, որ երբեք չեն մոռանա այդ անկրկնելի օրը:

Երեխաների հետ շփվելուց և նրանց հետ լուսանկարվելուց հետո Մեսսին յուրաքանչյուրին նվերներով լի պայուսակ է հանձնել:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘«Goal.com»-ը կազմել է «Ոսկե գնդակի» հավակնորդների իրենց լավագույն եռյակը’