‘«Մեսսին չի հեռանա «Բարսելոնայից…»’

2422

«Բարսելոնայի» տրանսֆերային հանձնաժողովի անդամ Արիեդո Բրայդան La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում պատմել է Կապտանռնագույնների աստղ Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

«Մեսսին չի հեռանա «Բարսելոնայից»։ Լեոն բացառիկ ֆուտբոլիստ է։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Մեսսին մեծ պրոֆեսիոնալ է։ «Բարսելոնան» նրա սրտում է»,- ասել է Բրայդան։

Վերջին ժամանակներս ասեկոսեները Մեսսիին խնամախոսում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն իբր պատրաստ է վճարել խաղացողի պայմանագրում նշված 300 մլն եվրոյի հրաժարագինը։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե որն է Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության լավագույն գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ո՞րն է «Արսենալի» խնդիրների պատճառը’