Մեսսի․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

221

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Նա արժանի էր հաղթանակին Չեմպիոնների լիգայում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել Միլանի «Ինտերին»։

Մեսսին «Բարսելոնայում» Գվարդիոլայի ղեկավարությամբ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2009 եւ 2011 թվականներին։

Նախորդ հոդվածըԱրդյո՞ք Ջո Բայդենը կապահովի Արամ Սարգսյանի անվտանգությունը
Հաջորդ հոդվածըՍմբատ Լպուտյան․ Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը չենք մասնակցելու