‘Մեսսի. «Շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք» ‘

1005

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Սեւիլիայի» դեմ խաղում (5:1) հեթ-տրիկի հեղինակ է դարձել և խփած 253 գոլով դարձել Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն, մեկնաբանել է իր պատմական նվաճումը:

Լինոնել Մեսսին իր Facebook-ի էջում տեղադրել է իր առաջին գոլի տեսանյութը, որը նա խփել էր 2005 թվականին «Ալբասետեի» հետ խաղում:

«Երբ խփեցի այդ գոլը, ապա չէի կարող պատկերացնել, որ կկարողանամ որևէ ռեկորդ սահմանել և գերազանցել մեծն Տելմո Սառային։ Ես ի վիճակի եղա հասնել սրան՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ և այդ հաջողությունը նվիրում եմ նրանց: Շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք: Ցանկանում եմ նաև այս ռեկորդը նվիրել նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Ես երբեք ձեզ չեմ մոռանա։ Շնորհակալություն բոլորին ինձ աջակցելու համար»:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պատասխանատվության դեֆիցիտ’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 23-ին System of A Down-ը համերգով հանդես կգա Երևանում (լրացված)’